Մարզպետների հարցը լուծվա՞ծ է
ՙԲնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ եւ այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ նաեւ մարզպետների հարցը: Բանն այն է, որ տասը մարզպետներից ՙԻմ քայլը՚ դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվել է ութը, նրանցից յոթն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Սակայն, ՙՓաստ՚ օրաթերթի տեղեկություններով, որեւէ մարզպետ պատգամավորի մանդատ չի ստանա: Քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում որոշում է կայացվել, որ բոլոր տասը մարզպետները կպահպանեն իրենց պաշտոնները: Այսպիսով, վարկանիշային ընտրակարգով մարզպետների փոխարեն պատգամավոր կդառնան տարածքային ընտրական ցուցակների հաջորդ համարները՚:

Քաղաքականություն

Պատահարներ