ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից, ու՞ր կտեղափոխվի
Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, տեղեկանում ենք 5-րդ ալիք հեռուստաընկերությունից: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ Կարեն Աբրահամյանին: Aysor.am-ի տեղեկություններով Պաշտպանության բանակի արդեն իսկ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշանակվելու է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։ Հիշեցնենք, որ Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։

Քաղաքականություն

Պատահարներ