Տղամարդու կախված դի է հայտնաբերվել «Էներգոկարկո» մալուխային լաբորատորիայի պահեստում
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալխասյանց 2-րդ հասցեում գործող «Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում տղամարդու կախված դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, երեկվանից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող 71-ամյա Մ. Մ.-ի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա կողքին հայտնաբերվել է նաև նամակ, որտեղ գրված է. «Իմ քայլով, խնդրում եմ, ոչ ոքի չմեղադրեն։ Առողջական լուրջ խնդիրների պատճառով դիմում եմ ծայրահեղ այս քայլին»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ