Ծառուկյանը վերջնական որոշել է
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: ԱԺ փոխնախագահի տեղի համար պայքարում են նաև ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի որոշումը վերջնական է»:

Քաղաքականություն

Պատահարներ