Գողություն «Մակարավանք»-ից. հափշտակել են գանձանակի գումարը
Իջևանի «Մակարավանք» վանական համալիրից գողացել են արծաթե մոմակալներ, ապա կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Տավուշի մարզի «Մակարավանք» վանական համալիրից կատարված գողության փաստով: Ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Աչաջուր գյուղում գործող նշված համալիրի քահանա Տեր Արշավիրը և հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը: Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար նաև վանական համալիրի կրած վնասի չափը:

Քաղաքականություն

Պատահարներ