Ոստիկանությունը հերքում է՝ մեծ թվով քրեական հեղինակություններ չեն ժամանել Հայաստան
Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ մեծ թվով քրեական հեղինակություններ չեն ժամանել Հայաստան: «Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Քաղաքացիներին հայտնում ենք, որ ոստիկանությունը լիովին վերահսկում է իրավիճակն ու լիարժեք իրականացնում օրենքով վերապահված իր գործառույթները»,–ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե այս օրերին աշխարհի տարբեր երկրներից մեծ թվով քրեական հեղինակություններ են ժամանել Հայաստան:

Քաղաքականություն

Պատահարներ