Առևանգել են 16-ամյա տղային
Օրերս Երևանում առեւանգել և բռնության են ենթարկել 16-ամյա դեռահասի՝ 13-ամյա անչափահասին սիրահետելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։ Առեւանգման մեջ կասկածվում է աղջկա հայրը, որն իր ընկերոջ հետ Հանրապետության հրապարակից առևանգել է տղային, տեղափոխել Շենգավիթ ու ծեծել։ Դեռահասի պատմելով՝ նաև վերցրել են նրա հեռախոսն ու ձեռնոցները։ Մինչ այդ ևս՝ անչափահասի հայրն ու դեռահասը զրուցելու հնարավորություն ու առիթ ունեցել, որի ժամանակ հայրն արգելել է շփվել իր՝ 7-րդ դասարանում սովորող դստեր հետ։ Տղան, ըստ տեղեկությունների, աղջկա նկարներից պատրաստել է պոռնկագրական նյութեր և համացանցի միջոցով տարածել է իրենց մտերիմների շրջանում։

Քաղաքականություն

Պատահարներ