Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուքիայի Յալովա նահանգում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը: «Ժամը 9:34-ին երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Յալովա նահանգի Չինարջիկա շրջանում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի ասիական հատվածում և Բուրսա քաղաքում: Փլուզումների և զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան:

Քաղաքականություն

Պատահարներ