Թալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանըԹալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանը
Երևանում դեկտեմբերի 20–ին, գողություն են կատարել Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանից։ NEWS.am–ի հետ զրույցում Հովհաննես Քոչարյանը հաստատել է տեղեկությունը։ «Բնակարանում այդ պահին մարդ չի եղել։ Կարծում եմ՝ առանձնապես խոշոր չափի գողություն է կատարվել, մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել։ Ոստիկանությունը զբաղվում է հարցով»,– ասել է փոխոստիկանապետը։ Տեղեկությունը փորձել են ճշտել Ոստիկանությունից, սակայն գերատեսչությունում նշել են, որ լուրի վերաբերյալ տեղեկություն կհաղորդեն շատ ավելի ուշ։

Քաղաքականություն

Պատահարներ