ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միհրան Հարությունյանը հաղթանակը նվիրել է Ազնավուրին
Հանրահայտ մարզիկ Միհրան Հարությունյանն ինսթագրամյան իր էջում հրապարակել է իր վերջին հաղթանակին հաջորդած ելույթը, որը նվիրված է մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին։ «Սամարայում տոնած հաղթանակը նվիրվեց մեծ Հային` Շառլ Ազնավուրին։ Այս հաղթանակը Մաեստրոյի հիշատակին էր, ով կարողացավ արժանանալ ամբողջ աշխարհի սիրուն, ինչպես նաև դարձավ ամեն հայի ոգեշնչող։ Եթե յուրաքանչյուրս մեր ոլորտում կարողանանք աշխատասիրությամբ, համառությամբ և սրտանց մոտենալ մեր գործին, ապա կամաց-կամաց կմոտենանք մեր մեծ Պապիկին։ Ես կփորձեմ հնարավորինս աշխատել, որ Մաեստրոն երկնքից տեսնի և հպարտանա, որ մենք չենք իջեցնում իր սահմանած հայի նշաձողը»,– տեսանյութին կից գրել է Հարությունյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Հարությունյանը Ռուսաստանի Սամարա քաղաքում անցկացված «Битва на Волге» մրցաշարում հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին:

Քաղաքականություն

Պատահարներ