Ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում տարածքում
Իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ, և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ ՀՀ բնապահպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ իրականացվող գործողությունների շրջանակներում բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստորագրել են համատեղ միջոցառումների և փոխգործակցության քառակողմ ծրագիր: Մինչև արգելքի ժամանակահատվածը «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել բոլոր լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները։ 2018թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ.ի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվել է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։ Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։ Միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվում նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։ Բնապահպանության նախարարությունը Սևանա լճի հարակից տարածքների բնակիչներին հորդորում է զերծ մնալ լողամիջոցներով լիճ դուրս գալուց և աջակցել իրականացվող միջոցառումներին։ Պահպանության միջոցառումների արդյունավետ ընթացքի դեպքում, դիտարկվում են սիգի օրինական որսի թույլտվության հնարավորությունները։

Քաղաքականություն

Պատահարներ