8 մլն դրամանոց ձեռքի ժամացույց և 35 հազար դոլար․ Արմեն Կոտոլյանի հայտարարագիրը
ՀՀ կառավարությանն առընթեր շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, պաշտոնը ստանձնելուց հետո 2018 թվականի հոկտեմբերի 8-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Կոտոլյանը, որպես թանկարժեք գույք հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող ձեռքի ժամացույց: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ Կոտոլյանն ունեցել է 35 հազար դոլար եւ 260 հազար ռուբլի: Հիշեցնենք, որ նա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է այս տարվա սեպտեմբերի 13-ից։

Քաղաքականություն

Պատահարներ