86-ամյա կինը Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։ Ոստիկանության ծառայողները մարել են բռնկված կրակը, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Վիրավորին նշված կենտրոն են տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 06 խումբը։ Պարզվել է, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։ Վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանն է, որը ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել։

Քաղաքականություն

Պատահարներ