Արտակարգ դեպք Տավուշում. տղամարդու դի են հայտնաբերել
Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 81-ամյա Նազիկ Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 10։00-ի սահմանում զանգել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսինը՝ 80-ամյա Սուրեն Պապյանը, ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմանում Ս. Պապյանը իրենց տան առաջին հարկում ինքնաշեն ատրճանակով կրակել է գլխին ու մահացել։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև ինքնաշեն ատրճանակը։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական ու մատնադրոշմային։

Քաղաքականություն

Պատահարներ