Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար է տարել Փաշինյանին ասելով՝ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք․ Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին շարունակում է Ամստերդամից առաջնորդել նախագահական ընտրություններում պարտություն կրած իր նախկին կուսակիցներին, ֆեյսբուքյան ողձում օրինակ բերելով Հայաստանում խաղաղ հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հերթական ուղերձներից մեկի ժամանակ, երբ Սաակաշվիլին անհանդուրժողականության կոչ էր անում իր հետևորդներին, նրանցից մեկը բողոքել է, թե՝ առանց փողի հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, իսկ նա հակադարձել է, թե «Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել»։ «Փաշինյանն իր միջոցներով ամեն ինչ արեց, իր միջոցներով շրջեց ողջ Հայաստանով և առանց կոպեկի պարտության մատնեց միլիարդներ ունեցող հակառակորդներին: Ավելին, երբ նա բանտում էր, Կարեն Կարապետյանը ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով՝ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք… Իսկ նա, գիտե՞ք, ինչ ասաց, բոլորին ուղարկեց նույն տեղը: Եվ այսօր նա Հայաստանի վարչապետն է, Հայաստանն այսօր ղեկավարում է ոչ օլիգարխիկ խորհրդարանական մեծամասնություն: Խնդրեմ ձեզ օրինակ, որ խոսում եք փողից և միջոցներից»,-ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ