Ովքեր են 2018թ-ի Հայաստանի 10-ը լավագույն մարզիկները
Այսօր տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի` նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների քվեարկությունը: Այս տարի բացի հավատարմագրված լրագրողներից և հանրության sms-քվեարկությունից, 1/3 սկզբունքով հաշվի են առնվել նաև հավաքական թիմերի մարզիչների կարծիքները: Վերջնական արդյունքը՝ Արթուր Ալեքսանյան / Հունահռոմեական ըմբշամարտ Արթուր Թովմասյան / Սպորտային մարմնամարզություն Ֆերդինանդ Կարապետյան / Ձյուդո Վլադիմիր Հարությունյան/Լև Սարգսյան / Ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր Արսեն Ղազարյան / Սամբո Մաքսիմ Մանուկյան / Հունահռոմեական ըմբշամարտ Սիմոն Մարտիրոսյան / Ծանրամարտ Գոռ Մինասյան / Ծանրամարտ Գրիգոր Մխիթարյան / Սամբո Էդգար Ստեփանյան / Հեծանվային սպորտ Լուսանկարը՝ armtimes.com

Քաղաքականություն

Պատահարներ