Բողոքի ակցիա Էջմիածին քաղաքում. մարդիկ դեմ են Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշմանը
Երեկ Էջմիածին քաղաքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են արել ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշման։ Լարված իրավիճակ է ստեղծվել, քաղաքացիները նշում են՝ Մանվել Գրիգորյանն իրավունք չունի լինելու ազատության մեջ եւ այս ակցիաները շարունակելու են այնքան, մինչեւ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կրկին կալանքը։ Նրանք փակել էին անգամ Երեւան-Էջմիածին ավտոճանապարհը։ Նշենք, որ երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Գրիգորյանին։ Հավաքվածները հայտնել են, որ այսօր առավոտ 09։00-ից վերսկսվելու է բողոքի ակցիան՝ Էջմիածնի հրապարակից։ Տեսանյութերը՝ Artak Sergoyan-ի ՖԲ էջից

Քաղաքականություն

Պատահարներ