Ոչ մի ուժ ՍԴ-ում չի վիճարկել ընտրությունների արդյունքները
Ընտրություններին մասնակցող ուժերից ոչ մեկը չի դիմել Սահմանադրական դատարան եւ չի բողոքարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի եւ Ազգային ժողովը կազմավորված կճանաչի: «Քաղաքական ուժերին ողջամիտ ժամկետ կտրամադրվի ինքնաբացարկներ ներկայացնելու համար: Այնուհետեւ կկազմվի արձանագրություն մանդատներ տրամադրելու մասին եւ կհայտարարվի Խորհրդարանի առաջին նիստի օրը»,-նշեց Մուկուչյանը: Նրա խոսքով, ինքնաբացարկների հետ կապված դիմումներով հնարավոր որոշումները կլինեն մինչեւ տարեվերջ, իսկ մնացած մասով արդեն նոր տարում: Հիշեցնենք, որ ՍԴ բողոքարկելու ժամկետը լրացել է երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ին: Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր։ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ։

Քաղաքականություն

Պատահարներ