4 օրից թունդ ձմեռ է լինելու. Գագիկ Սուրենյան
Դեկտեմբերի 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ժողովուրդ 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս»,-գրել է Սուրենյանը: Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակներից տեղեկացրել էին, որ դեկտեմբերի 24-26-ին օդի ջերմաստիճանը կնվզանի 4-5 աստիճանով: Դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։

Քաղաքականություն

Պատահարներ