Արցախը Հայաստան չէ․ Մանվել Գրիգորյանը կգնա Արցախ․ պաշտպան
Ըստ մեղադրող կողմի, մնալով ազատության մեջ Գրիգորյանը Հայաստանի Հանրապետությունը կլքի ու կգնա Արցախ: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Բաղդասարյանը նշեց․ «Պաշտպոնապես հայտարարում են, որ կալանքից ազատելու դեպքում նա կգնա Արցախ, իսկ Արցախը Հայաստան չէ, և ոչ մի իրավական մեխանիզմ չկա նրան այնտեղից հետ բերելու»։ Անդրադառնալով դատարանի որոշմանը, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, փաստաբանն ասաց որ, դատարանը կայացրել է համարձակ, իրավաչափ և հեղինակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին Եվրոպական դատարանում կարմրելուց:

Քաղաքականություն

Պատահարներ