Ինդոնեզիայում ցունամից տուժածների թիվը հասել է մինչև 1016-ի
Ինդոնեզիայի Զոնդի նեղուցում առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է 281-ի։ Այս մասին հայտնում է Straits Times-ը: Թերթի փոխանցմամվ՝ տուժածների թիվը հասել է մինչև 1016-ի, իսկ 57 մարդ համարվում է անհայտ կորած։ Նշվում է նաև ավերված հարյուրավոր տների ու շենքերի մասին: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ ցունամին կարող էր առաջացնել ստորգետնյա սողանքը, որը սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ակտիվության պատճառով՝ համակցված լիալուսնով պայմանավորված մակընթացության բարձր ալիքի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ