Փաշինյանի և Պուտինի հանդիպման օրն արդեն հայտնի է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ «Մոսկվայում նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Քաղաքականություն

Պատահարներ