Պաշտպանը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի կալանքը երկարացնելու որոշումը
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, դեկտեմբերի 13–ին որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը։

Քաղաքականություն

Պատահարներ