Պատերազմ անցած մարդուն այդպես չեն անում․Մանվել Գրիգորյանի դուստրը խոսել է
Ճիշտն ասած՝ ես նայելով չեմ կարծում, որ դա էջմիածնեցիք են, կարող եք ինքներդ էլ պրպտել եւ տեսնել,եթե էջմիածնեցիք են, ասելիք չունեմ, եթե տենց են ցանկանում, ինչ ասեմ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը՝ անդրադառնալով Էջմիածնում անցկացված բողոքի ակցիաներին։ «Ճիշտն ասած՝չեմ կարող ասել՝ ում կողմից են ուղղորդված, բայց բնականաբար երեւում է, որ ուղղորդված են, առանց ուղղորդվելու ոչ մեկ չի կարող։ Նախ, ինքը էջմիածնում չի մնում, որ տենց ոգեւորվել են, ինքը իր Ակնա լճի առանձնատանն է մնում, այդ հոգեվիճակի մարդը չի կարող, պատերազմ անցած մարդուն այդպես չեն անում, ոնց որ իրենք են անում, թեեւ պատմությունը կրկնվում է, մարդիկ իրենց կենդանի հերոսներին չեն գնահատում»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց, որին հետևեցին բողոքի անցիաներ։

Քաղաքականություն

Պատահարներ