Թրամփի անվանական աստղն «արյունոտվել» է
Հոլիվուդի փառքի ծառուղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվանական աստղի վրա կարմիր ներկ են լցրել: Աստղն ասես «արյունոտվել» է: Ինչպես հայտնում է TMZ պորտալը՝ ոստիկանությունը մտադիր չէ ուժեղացնել օբյեկտի պահպանությունը, քանի որ դրա մոտ տեղակայված են տեսախցիկներ: Իրավապահ մարմինների կարծիքով՝ դրանք կօգնեն օպերատիվ կերպով արձագանքել միջադեպերին և գտնել իրավախախտին:

Քաղաքականություն

Պատահարներ