Դուք ստացել եք ամսական 55․000 դրամ ու ոչ մի բան չեք արել․ Մարությանը՝ Խաժակյանին
Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին մեղադրեց, թե վերջինիս ղեկավարած խմբակցությունը նախորդ ավագանիում ոչինչ չի արել։ «Ըստ իս՝ Դուք ստացել եք ամսական 55 հազար դրամը ու ոչ մի բան չեք արել», - ասաց Հայկ Մարությանը։ Քաղաքապետի խոսքով՝ ֆինանսավարկային ու տնտեսական հարցերի հանձնաժողովն անգործության է մատնված եղել․ «Որովհետև այսօր այն զեկույցը, որ բերել են մեզ, ես համարում եմ անբավարար»։ Ի պատասխան Մարությանի՝ Խաժակյանը նշեց․ «Քուանշ, պարոն քաղաքապետ այդ 55 հազարի վրա։ Որևէ մեկին հանձնարարեք, պատրաստ եմ քննարկել, բանավիճել, որ որևէ կետում ասեն՝ այ էս բանը չեք արել, լավ չի եղել»։

Քաղաքականություն

Պատահարներ