ՀԱՊԿ անդամ 6 երկրից 5-ը ստորագրել է Զասին գլխավոր քարտուղար նշանակելու որոշումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին նշանակելու որոշման նախագիծը ստորագրել են կազմակերպության 6 անդամ պետություններից 5-ի` Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները։ Մնացել է միայն Հայաստանը։ Այս մասին այսօր տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը։ Նա հայտնել է, որ ստորագրությունները հավաքվել են անհատական կարգով՝ Զասի հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը հետաձգվել է անհայտ ժամկետով։

Քաղաքականություն

Պատահարներ