Թրամփը Սպիտակ տանը մնացել է մենակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ Սուրբ Ծննդի նախօրեին լրիվ մենակ է մնացել Սպիտակ տանը, քանի որ ստիպված է սպասել Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունը ֆինանսավորելու մասին դեմոկրատների որոշմանը։ «Ես լրիվ մենակ եմ Սպիտակ տանը, սպասում եմ, թե երբ դեմոկրատները կվերադառնան և կպայմանավորվեն սահմանների կենսական անհրաժեշտ անվտանգության շուրջ։ Որոշակի պահի գործարքի գնալու հարցում դեմոկրատների դժկամությունը մեր երկրին կարժենա ավելի, քան սահմանային պատը, որի մասին խոսում ենք»,- այս մասին գրել է Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։

Քաղաքականություն

Պատահարներ