«Վստրեչի Ապերի» գործով տուժողը եղբայրս է․ Լուիզա Ղամբարյանը մանրամասնել է
Քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով տուժածը դերասանուհի Լուիզա Ղամբարյանի եղբայրն է։ Այդ մասին դերասանուհին հայտնեց 24news-ի հետ զրույցում։ «Գործով տուժած Մամիկոն Բագրատունին իմ ոչ հարազատ եղբայրն է, և ես ներգրավված եմ գործում որպես վկա»,- ասաց Լուիզա Ղամբարյանը։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց քրեական հեղինակություն «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը, որին ներկա էին «Վստրեչի Ապերը» և գործով մյուս մեղադրյալ Գարեգին Իսկանդարյանը։

Քաղաքականություն