Արցախցիներն են որոշելու իրենց ճակատագիրը․Արարատ Միրզոյանը՝ Մամեդյարովին
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ «Պարոն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»,- գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ