Այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 8․8 տոկոսով
Հայաստանի Հանրապետության անցման կետերով Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 8․8 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողներիհետ զրույցում նշեց։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը: Տիկին Գրիգորյանը փաստեց, որ եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018 թվականին այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: «Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից»,-ասաց նա: Նրա խոսքով՝ զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է ժամանել 233 հազար 125 այցելու․ «Երրորդ տեղում Իրանն է` 132 հազար 839 այցելուով, չորրորդ տեղում ԱՄՆ-ն` 46 հազար 138 այցելուով և հինգերորդ տեղում Ուկրաինան է` 24 հազար 308 այցելուով: 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կտրուկ աճ ապահոված երկրները Հնդկաստանը, Չինաստանն ու Ղազախստանն են` համապատասխանաբար 131, 107 և 83 տոկոս»։

Քաղաքականություն

Պատահարներ