Դեկտեմբերի 26-ից ԵՏՄ երկրներում ԳՄՕ մթերքների մակնշումը պարտադիր կդառնա
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող մթերքները դեկտեմբերի 26-ից պետք է մակնշվեն հատուկ նշանով: Այս մասին նշված է «Սննդամթերքի մակնշում» տեխնիկական կանոնակարգում: Ըստ փաստաթղթի պահանջների՝ նշանը դրվում է փաթեթի վրա, եթե մթերքի մեջ ԳՄՕ պարունակությունը գերազանցում է 0,9 տոկոսը: «ԳՄՕ» գրառումը պետք է լինի ԵՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կողքին եւ ձեւով ու չափով համապատասխանի այդ նշանին: Նոր կանոններին բիզնեսի վարժվելու համար անցումային շրջանը կազմում է 1,5 տարի: Այս ժամանակահատվածում թույլ է տրվում ԳՄՕ կիրառմամբ ստացված մթերքների արտադրում եւ ԵՏՄ շուկայում շրջանառության նպատակով թողարկում մակնշման նախկին պահանջներին համապատասխան:

Քաղաքականություն

Պատահարներ