Հնարավոր է Հայաստանում նոր ապստամբություն լինի․Զարուհի Փոստանջյան
Հայաստանյան քաղաքական համակարգը չի փոխվել։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանում նոր ապստամբություն լինի, Փոստանջյանը պատասխանեց՝ իհարկե․ «Իհարկե, Հայաստանում քաղաքական համակարգը չի փոխվել, շարունակում է մնալ նույն բռնապետական համակարգը եւ այն սահմանադիր կարգը, որ բռնապետական է, այս պահին էլ գործում է, դա դատարաններում էլ է երեւում: Անկախ դատարաններ չենք տեսնում: Չկա մենաշնորհներից ազատված քաղաքական համակարգ»,–ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ