Իսկ չե՞ք ասի՝ ինչու՞ է լռում մեր ղեկավարությունը. Շարմազանովը հորդորում է խիստ արձագանքել Չավուշօղլուին
Թուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլին վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել՝ հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։ 1.Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելը անթույլատրելի է։ 2.Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլու այս անհեթեթությանը։ 3.Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում,դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն։ 4.Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։ 5.Թուրքիայի նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է։ Հ.Գ. Իսկ չե՞ք ասի, ինչու՞ է լռում մեր ղեկավարությունը»,-գրել է Է. Շարմազանովը։

Քաղաքականություն

Պատահարներ