Քոչարյանի պաշտպանները կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնեն
ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն դատարան Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: «Այսօր միջնորդություն կներկայացնենք դատարան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Հուսով ենք, որ դատարանը մինչև տարեվերջ կքննի միջնորդությունը»,-նշել է Օրբելյանը: Հարցին, թե գրավի չափ սահմանելո՞ւ են, թե՞ թողնելու են դատարանի հայեցողությանը, պաշտպանն ասել է, որ թողնելու են դատարանի հայեցողությանը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալում:

Քաղաքականություն

Պատահարներ