Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է: Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Քաղաքականություն

Պատահարներ