Արդեն որերորդ դեպքն է լրագրողները մտնում են մարդկանց անձնական կյանք․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե իր պապիկին «արտոնյալ» պայմաններում են վիրահատել, գրառում է կատարել և կից լուսանկարով տեղադրել իր պապիկի վիրահատության ՀԴՄ կտրոնները. «Լրագրողները փոխվում են, իսկ աշխատելաոճը՝ ոչ։ Արդեն որերորդ դեպքն է, երբ մտնում են մարդկանց անձնական կյանքի դաշտ։ Ի պատասխան «հրապարակման»՝ հանրությանն եմ ներկայացնում պապիկիս վիրահատության վճարման ՀԴՄ կտրոնները և անդորրագրերը։ Երրորդ նկարում էլ տատիկս ու պապիկս են իրենց տանը՝ Լոռվա մարզի, Դարպաս գյուղում, որտեղ ես մեծացել եմ մինչև 4 տարեկան: Բարեբախտաբար 83 ամյա պապիկիս կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա շուտով կվերադառնա իր առօրյային։ Շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ամբողջ անձնակազմին՝ ի դեմս բաժանմունքի վարիչ բ.գ.թ. , դոցենտ Հովհաննես Սարկավագյանի պապիկիս կյանքը փրկելու համար»,- գրել է նախարարի պաշտոնակատարը:

Քաղաքականություն

Պատահարներ