Գնացինք Մոսկվա․ Նիկոլ Փաշինյան
«Գնացինք Մոսկվա»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ գրառմանը կցելով լուսանկար։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք,որ դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Փաշինյանը Ռուսաստանան կգնա աշխատանքային այցով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով նաև հանդիպման օրակարգը։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի առանցքային թեմաները և եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հեռանկարները», – նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ