Հրապարակվել է Ամանորի և Սուրբ ծննդյան արարողությունների ժամանակացույցը
Մայր աթոռ սուրբ էջմիածինը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը. Դեկտեմբերի 31 ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հունվարի 1 ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում), Հունվարի 5 ժամը 17:30-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ (Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում), Հունվարի 6 ժամը 10:30-ին - Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, Հունվարի 7 ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ (Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում):

Քաղաքականություն