Կառավարությունը 2019թ–ը հայտարարեց Կովկասյան ընձառյուծի տարի
2019թ–ը հայտարարվել է Կովկասյան ընձառյուծի տարի։ Նման որոշում ընդունեց Հայաստանի կառավարությունը։ «2019 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ թողարկել Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, նկարահանել Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմ, կազմակերպել համապատասխան ցուցահանդեսներ», – կառավարության նիստում ասաց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով` 2018թ–ին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տեսաորոգայթները «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում առաջին անգամ նկարել են կովկասյան ընձառյուծի, որը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնապահպանության և բնական պաշարների միջազգային միության Կարմիր ցուցակում` որպես անհետացման եզրին գտնվող տեսակ։ Հայաստանում տվյալ պահին հաշվառված են ընձառյուծների 7-9 առանձնյակներ, որոնք ապրում են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Ընձառյուծների պահպանման ծրագիրն իրականացնում է Հայաստանի բնապահպանության նախարարությունը WWF–ի հետ համատեղ։

Քաղաքականություն

Պատահարներ