Նախարարի պաշտոնակատարը խոսել է գազի գնի մասին
Չեմ կարծում, թե գազի գինը կբարձրանա: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նա նշեց, որ լավագույն արդյունքը մեզ համար գնի իջեցումը կլինի: «Սպասեք մեկ օր, բանակցությունների ավարտին կիմանաք: Մեզ համար լավագույն արդյունքը պետք է լինի գազի գնի իջեցումը»,-ասաց նա: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ չգիտի, թե ռուսական կողմն ինչպիսին տրամադրվածություն ունի: Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է բանակցություննեի արդյունքում գազի գինը, բարձրանա, նա ասաց՝ չի կարծում ,թե կբարձրանա գինը: «Չեմ կարծում, թե գազի գինը կբարձրանա: Բանակցությունների արդյունքում պարզ կլինի, կձևավորվի գին սահմանին, հետո արդեն՝ սպառողների համար»,-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ