Մեկնարկել է Փաշինյան - Պուտին հանդիպումը
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Պուտինը նաև նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկան պետք է պահպանել, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ-ի շրջանակներում և այլ ինտեգրացիոն միավորումներում: Ինչպես հայտնում է Shantnews.am-ը՝ հանդիպմանը հայկական պատվիրակության կողմից մասնակցում են ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, պաշտոնատար այլ անձինք:

Քաղաքականություն

Պատահարներ