Փաշինյանը Պուտինին հրավիրել է Հայաստան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաջորդ տարի հրավիրել է այցելել Հայաստան, հայտնում է РИА Новости-ն։ «Մենք մեր հերթին հաջորդ տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում, դա մեզ համար ևս հաճելի կլինի», - հայտարարել է Փաշինյանը՝ Պուտինի հետ Կրեմլում հանդիպման ժամանակ։ «Մենք տրամադրված ենք ԵԱՏՄ շրջանակներում հետագա ինտեգրմանը և լրջորեն ենք մոտենում ԵԱՏՄ-ում մեր նախագահությանը։ Համոզված եմ, որ մեր նախագահության արդյունքում կունենանք ավելի արդյունավետ ինտեգրում միությունում», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը բարձ է գնահատել դրական դինամիկան՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում տնտեսության ու տուրիզմի ոլորտում։ Բացի այդ, նա հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Հայաստանը կշարունակեն պահպանել միջխորհդրանական կապերը։

Քաղաքականություն

Պատահարներ