Սերժ Սարգսյանը հրաժարվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունից․ «ՀԺ»
Սերժ Սարգսյանն այլեւս Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ։ Վերջինս իր նախաձեռնությամբ է հրաժարվել այս պաշտոնից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Այս խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում եւ հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների իրականացումը եւ այլն: Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ, իսկ առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է ՀՀ վարչապետը:

Քաղաքականություն

Պատահարներ