Սյունիքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում տեղակայվել են շուրջօրյա հենակետեր
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն է իրականացնում 5 փրկարար, ովքեր ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն: Շուրջօրյա հենակետերը ծավալված են՝ Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրում՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրում Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաև մյուս մարզերում: Օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները կհամագործակցեն ճանապարհաշինարարական, վերանորոգման և սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ՝ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար: իրականացնում են հերթափոխով, անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կմիանան նաև լրացուցիչ ուժեր:

Քաղաքականություն

Պատահարներ