Ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին․ Հակոբ Կարապետյան
«Սանիտեկին» ու համայնքին պատկանող ձնամաքրող ամբողջ տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Քաղաքի ամբողջ ձյունը միանգամից, մի ժամում մաքրելը պրակտիկորեն հնարավոր չի, վստահ եմ, որ հնարավոր չի ոչ մի քաղաքում: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ձյան գալուն զուգընթաց Սանիտեկի ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին: Ամեն դեպքում, խնդրում ենք, եթե շատ մեծ անհրաժեշտություն չկա երթեւեկելու ավտոմեքենայով, փորձեք հրաժարվել մեքենայից՝ երթեւեկությունն ավելի թեթեւ ու անվտանգ դարձնելու նպատակով: Հատկապես ձնամաքրմանը խանգարում են մայթերի երկայնքով (երբեմն՝ երկու շարքով) խիտ կայանած ավտոմեքենաները»,- գրել է Կարապետյանը։

Քաղաքականություն

Պատահարներ