Ձյուն, բուք, մերկասառույց. ԱԻՆ-ը հաղորդում է ավտոճանապարհների իրավիճակից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհները: Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Արագածի և Եղվարդի տարածաշրջաններում, Աբովյան-Չարենցավան, Վեդի-Արարատ ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով: Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք գյուղում և Ամասիայի տարածաշրջանում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Քաղաքականություն

Պատահարներ