Գազի գնի հարցով որոշում չկա. Նիկոլ Փաշինյան
Գազի թեմայի հետ կապված որոշում չկա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 27-ին ունեցած հանդիպումը: «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է: Այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնության: Ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ: Հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի», - նշեց Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ