Հայաստանը Սուրբ Աթոռում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)», - ասված է նախագահի հրամանագրում։

Քաղաքականություն

Պատահարներ