Պուտինն ի՞նչ է գրել Ռոբերտ Քոչարյանին․ պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը
«Ճիշտ է (շնորհավորել է), ... (նամակում) Նոր տարվա շնորհավորանք էր և լավագույն մաղթանքներ», – այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինին ու Քոչարյանին երկար տարիների բարի հարաբերություններ են կապում, «որոնք Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձությունների ազդեցության չեն ենթարկվում»։ Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այսօր հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդի կապակցությամբ։ «Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն եւ տոկություն է մաղթել»,– նշված էր հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ